Համագործակցություն
Մենք ներդնում ենք պատրաստի STEAM լաբորատորիա ձեր ուսումնական հաստատությունում՝ տրամադրելով ժամանակակից STEAM ուսումնական ծրագրեր, նյութական ռեսուրսներ և փորձառու մասնագետներ։
Ինչո՞ւ համագործակցել մեզ հետ
Պատրաստի լաբորատորիա
Մենք տրամադրում ենք նյութական և մարդկային ռեսուրսներ։ Ձեր հաստատությունը պատրաստ է դասավանդել առաջին իսկ օրից։
Ժամանակակից STEAM ծրագիր
Միջազգային ստանդարտներին համապատասխան ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար՝ մանկապարտեզից մինչև միջին դպրոց։
Վերապատրաստված խմբավարներ
Մեր թիմում խմբավարները անընդհատ վերապատրաստվում են միջազգային նորմերին համապատասխան։
Չափելի արդյունքներ
Պարբերական առաջընթացի հաշվետվություններ, աշակերտների պորտֆոլիոներ և համապատասխանություն ձեր կրթական նպատակներին։
Մեզ վստահում են առաջատար հաստատությունները

Եվրոպական դպրոց
2021 թ.-ից համագործակցում ենք արտադպրոցական ինտեգրված ծրագրերի շրջանակում:

«Լօլօ» մանկապարտեզներ
2022 թ.-ից ներդրել ենք LEGO Education-ի դասընթացներ:

Շիրակացու ճեմարան
2023 թ.-ից իրականացնում ենք ռոբոտաշինության ծրագրեր:

«Բլում Քիդս» մանկապարտեզներ
2025 թ.-ից իրականացնում ենք LEGO Electro-ի դասընթացներ:

«Ալլե Քիդս» մանկապարտեզ
2025 թ.-ից իրականացնում ենք LEGO Education-ի դասընթացներ:

«Գորով» մանկապարտեզ
2026 թ.-ից իրականացնում ենք LEGO Education և LEGO Electro ծրագրերը:

«Մերի Փոփփինս» մանկապարտեզներ
2026 թ.-ից իրականացնում ենք LEGO Education և LEGO Electro ծրագրերը:
Սկսե՛ք համագործակցությունը
Լրացրեք տվյալները և մենք 24 ժամվա ընթացքում կարձագանքի։