Graphic Design
Նախագծեք սեփական գաղափարները ավելի էսթետիկ և գունավոր
Հակիրճ ինֆո
8 դաս/ամիս
Գրաֆիկ դիզայնը արվեստի և ստեղծագործության մի ձև է, որը ներառում է վիզուալ բովանդակության ստեղծումը, կազմակերպումն ու ներկայացումը տարբեր մեդիահարթակներում։ Այն մի շարք դրական ազդեցություններ ունի երեխաների վրա՝ նպաստելով նրանց ստեղծագործական, մտավոր և սոցիալական զարգացմանը։
Այս ուղղությունը խթանում է երեխաների ստեղծագործական միտքը՝ հնարավորություն տալով արտահայտել սեփական գաղափարները վիզուալ ձևով։ Նրանք սովորում են ճիշտ օգտագործել գույները, տառատեսակներն ու կոմպոզիցիան՝ ստեղծելով իրենց եզակի աշխատանքները: Գրաֆիկ դիզայնը զարգացնում է նաև վիզուալ մտածողությունը, որը կարևոր է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ մաթեմատիկայի, գիտության և ճարտարագիտության մեջ: Երեխաները սովորում են տեսողականորեն ձևավորել տվյալներ, գաղափարներ և հասկացություններ:
Դիզայնով զբաղվելը պահանջում է կենտրոնացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։ Աշակերտները սովորում են ճիշտ կազմակերպել իրենց աշխատանքը և հետևել, որ ամեն մի դետալ համապատասխանի վերջնական նպատակին:
ինֆորմատիվ տեսանյութ
Պատկերադարան


