Հակիրճ ինֆո
8 դաս/ամիս
Արդուինոն փոքր հարթակ է, որին կարելի է միացնել տասնյակ սենսորներ՝ արտաքին աշխարհից տեղեկատվություն ստանալու և մշակելու համար: Ծրագրային կոդը երեխաները գրում են Arduino լեզվով, որը հիմնված է C/C++ լեզուների վրա: Այս դասընթացի հիմնական նպատակն է խորացնել երեխաների ծրագրավորման գիտելիքները, ինչպես նաև ձևավորել ընդհանուր պատկերացում էլեկտրոնիկայի և միկրոսխեմաների մասին:
Արդուինոն միավորում է մի քանի առարկաներ՝ ծրագրավորում, միկրոսխեմաներ, մաթեմատիկա, ֆիզիկա և տեխնոլոգիա։ Այս հարթակով մշակված նախագծերի շնորհիվ հնարավոր է նույնիսկ ստեղծել «Խելացի տուն» (Smart home) համակարգեր: Երեխաները գործնականում տեսնում են, թե ինչպես է ծրագրային կոդը վերածվում իրական աշխարհում կատարվող գործողության, ինչպես նաև սովորում են արտաքին ազդակները վերափոխել կոդի:
Նախագծերի ընթացքում նրանք ծանոթանում են ձայնային հրահանգներ ընդունող, շարժումը վերահսկող, խոնավության, լուսավորության, ինֆրակարմիր և մի շարք այլ հետաքրքիր սենսորների աշխատանքին։
ինֆորմատիվ տեսանյութ
Պատկերադարան


