Scratch
Բարձրացրեք ձեր կոդավորման հմտությունների մակարդակը
Հակիրճ ինֆո
8 դաս/ամիս
Այս դասընթացը Robotics-ի տրամաբանական շարունակությունն է, որի հիմնական նպատակն է խորացնել ծրագրավորման գիտելիքները: Ի տարբերություն Scratch Junior-ի՝ այս դասընթացը նախատեսված է միջին տարիքի երեխաների համար և առաջարկում է էլ ավելի ընդլայնված գործիքակազմ՝ բարդ խնդիրներ լուծելու համար:
Այն զարգացնում է թվային գրագիտությունը և սովորեցնում համակարգիչն օգտագործել որպես արդյունավետ գործիք՝ հետագայում ավելի բարդ առաջադրանքներ կատարելու համար: Scratch-ը հիանալի հարթակ է, որտեղ երեխաները զվարճալի ու ինտերակտիվ ձևով յուրացնում են ծրագրավորման հիմնական հասկացությունները, ինչպիսիք են հաջորդականությունները, ցիկլերը, իրադարձություններն ու փոփոխականները:
Դասընթացը կայուն հիմք է ստեղծում հետագայում ցանկացած այլ ծրագրավորման լեզու ավելի հեշտ սովորելու համար: Կրթական ծրագիրն ավարտած երեխաներն էլ ավելի պատրաստված ու վստահ են քայլում նորագույն տեխնոլոգիաների բացահայտումներով լի աշխարհում:
ինֆորմատիվ տեսանյութ
Պատկերադարան


