Հակիրճ ինֆո
8 դաս/ամիս
Ռոբոտաշինությունը բազմապրոֆիլ դասընթաց է, որտեղ միավորվում են այնպիսի արդիական ոլորտներ, ինչպիսիք են՝ մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, ծրագրավորումը, համակարգչային գրագիտությունն ու նախագծումը։ Այս կիրառական ուղղությունը թույլ է տալիս երեխաներին գործնական և ինտերակտիվ ձևով ուսումնասիրել տեխնոլոգիաների աշխարհը. նրանք կառուցում են մինչև 1400 դետալ պարունակող բարդ ռոբոտներ և ծրագրավորում դրանք:
Դասընթացը խթանում է երեխաների ստեղծագործական, տրամաբանական, քննադատական և վերլուծական մտածողությունը, օգնում է խնդիրներում գտնել օրինաչափություններ և սովորեցնում է հաղթահարել ցանկացած մարտահրավեր՝ ինովացիոն մոտեցմամբ։
Բացի այդ, սա հիանալի հարթակ է թիմային աշխատանքի համար. այստեղ երեխաները կարող են ազատորեն կիսվել իրենց գաղափարներով, սովորում են համատեղ աշխատել մեկ միասնական նախագծի շուրջ և համակարգված ջանքերով հասնել վերջնական արդյունքի։
ինֆորմատիվ տեսանյութ
Պատկերադարան


