LEGO Education
Կառուցեք, ստեղծեք և սովորեք LEGO-ի միջոցով
Հակիրճ ինֆո
8 դաս/ամիս
Գիտականորեն ապացուցված է, որ լեգոներով աշխատանքը զարգացնում է երեխայի ձեռքերի մանր մոտորիկան։ Դետալները միմյանց միացնելիս մարզվում է երեխայի շարժողական համակարգը:
Զարգացնում է տրամաբանական մտածողութունը: Վերջնական մոդելը հավաքելու համար անհրաժեշտ է միավորել առանձին մասերը։ Պետք է մտածել, մտովի պատկերացնել ամբողջական օբեկտը, հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է այն հավաքել, որի ընթացքում երեխան ձեռք է բերում խնդիրներին տարբեր ուղղություններով դիտարկելու ունակություն։
Զարգացնում է նաև ուշադրությունը, համբերատարությունն ու հաստատակամությունը։ Կառուցման ընթացքում երեխան պետք է ուշադիր հետևի հրահանգներին, համբերատար, քայլ առ քայլ հավաքի մոդելը և հաստատակամ գնա դեպի վերջնական արդյունք։ Զարգացնում է ստեղծագործական մտածելակերպը և գունային ընկալումը։
ինֆորմատիվ տեսանյութ
Պատկերադարան


