🎮
Տարիքային խումբ: 5–7

Scratch Junior

Առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում

Հակիրճ ինֆո

Տարիքային խումբ
5–7
Տևողություն
1 ժամ
Արժեք
25,000֏/ամիս

8 դաս/ամիս

Այս դասընթացը Lego Electro-ի տրամաբանական շարունակությունն է, որտեղ երեխաները բացահայտում են ծրագրավորման առաջին մակարդակը։ Scratch Junior միջավայրը ստեղծված է հատուկ կրտսեր տարիքի համար. այստեղ փոքրիկներն ինքնուրույն ստեղծում են իրենց առաջին համակարգչային խաղերը, հերոսներին ու անիմացիաները:

Դասընթացը հիանալի հիմք է թվային գրագիտության համար և սովորեցնում է համակարգչի հետ ճիշտ աշխատանքի մշակույթը: Զվարճալի ու ինտերակտիվ ձևով երեխաները յուրացնում են ծրագրավորման բազային հասկացությունները՝ կենդանացնելով մուլտհերոսներ, մեքենաներ ու պատմություններ՝ առանց ծրագրային կոդ գրելու անհրաժեշտության:

Սա զարգացնում է ստեղծագործական ու վերլուծական մտածողությունը: Երեխաներն իրենց գաղափարներն արտահայտում են խաղերի միջոցով, ինչպես նաև հմտանում են բարդ խնդիրները տրամաբանական քայլերի բաժանելու և փուլային լուծումներ գտնելու մեջ:

ինֆորմատիվ տեսանյութ

Պատկերադարան

Scratch Junior photo 1
Scratch Junior photo 2
Scratch Junior photo 3

Անվճար խորհրդատվություն