Հակիրճ ինֆո
8 դաս/ամիս
Այս դասընթացը Lego Education-ի տրամաբանական շարունակությունն է, որտեղ երեխաներն աշխատում են ավելի բարդ մոդելներով։ Lego Electro-ի նախագծերն ներառում են էլեկտրական շարժիչներ, սենսորներ և կենտրոնական համակարգիչ, ինչի շնորհիվ մոդելները հեռակառավարվում են ու կատարում տարատեսակ հրահանգներ:
Յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո երեխաները դառնում են ավելի ինքնավստահ։ Դասընթացը նրանց գործնական ու գրավիչ ձևով ծանոթացնում է գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) հիմնական սկզբունքներին՝ հաստատուն հիմք ստեղծելով ապագայի համար:
Մոդելների կառուցման ընթացքում երեխաները պարզ ու մատչելի ձևով բացահայտում են ռոբոտաշինության հիմունքները՝ գործնականում ուսումնասիրելով սենսորների, շարժիչների և շարժակների աշխատանքը, ինչը ճանապարհ է հարթում դեպի հետագա խորացված ուսուցում:
ինֆորմատիվ տեսանյութ
Պատկերադարան


